Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Բ ՕՐԵՆՔ 27:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր քրոջ հետ՝ նույն հորից կամ նույն մորից»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ |
Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։
Եթե մեկն ամուսնանա նույն հորից կամ նույն մորից ծնված իր քրոջ հետ և տեսնի նրա ամոթույքը, իսկ քույրն էլ տեսնի նրա ամոթույքը, ապա դա նախատինք է. նրանք պետք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետև նա իր քրոջ ամոթույքն է բացել։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։