Բ ՕՐԵՆՔ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն այդ օրը ժողովրդին պատվիրեց՝ ասելով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով. |
Եվ այն ժամանակ պատվիրելով ձեր դատավորներին՝ ասացի. “Լսե՛ք ձեր եղբայրներին և արդարությա՛մբ դատեք ամեն մեկի հարցը թե՛ իր եղբոր և թե՛ եկվորի հետ։
Լսի՛ր Տիրոջ՝ քո Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
«Երբ Հորդանանն անցնեք, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։
Ողջ Իսրայելը, նրանց ծերերը, նրանց դատավորները և դպիրները, թե՛ եկվորը և թե՛ բնիկը, գնում էին տապանակի առջևից՝ այս ու այն կողմից։ Ղևտացի քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը։ Ուղեկցողների կեսը կանգնեց Գարիզին լեռան կողմը, կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես առաջ պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ ժողովրդին օրհնեն, ինչպես նախկինում։