Բ ՕՐԵՆՔ 26:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան քո ձեռքից թող վերցնի զամբյուղը և այն դնի Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։ |
Կգնաս քահանայի մոտ, որ հերթապահում է այն օրը, և նրան կասես. “Այսօր գոհություն եմ հայտնում Տիրոջը՝ իմ Աստծուն, քանի որ մտա այն երկիրը, որ Տերը երդվեց մեր հայրերին՝ մեզ տալ”։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։