Բ ՕՐԵՆՔ 23:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Տերը՝ քո Աստվածը, շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամուն մատնի քո ձեռքը։ Դրա համար էլ քո բանակատեղին մաքուր պետք է մնա, քո միջավայրում աղտեղություն չպետք է երևա, որպեսզի քեզանից չհեռանա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր տիրոջից փախչելով քեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։ |
քանի որ ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, որտեղ գետերը և ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլևս չես գնալու, չեն գնալու և քո թիավար նավերը, որովհետև մեծ է իմ Աստվածը և ինձ չի անտեսի։
Պետք չէ գրավեիր նրանց կիրճերը՝ նրանցից ազատվածներին սպանելու համար, և պետք չէ պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության օրը»։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։
տղամարդ լինեն թե կին, բանակատեղիից արտաքսե՛ք նրանց, որպեսզի չպղծեն բանակատեղիները, որտեղ ե՛ս եմ բնակվում»։
Դավիթը նրան ասաց. «Ինձ այդ ելուզակների մոտ կառաջնորդե՞ս»։ Եգիպտացին նրան ասաց. «Երդվի՛ր, որ ինձ չես սպանի, չես հանձնի իմ տիրոջ ձեռքը, և քեզ ելուզակների մոտ կառաջնորդեմ»։ Նա երդվեց նրան։