Բ ՕՐԵՆՔ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժոտ մի ձորի մեջ, որտեղ ո՛չ վար է արված, ո՛չ սերմ ցանված, և այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։ |
Սպանվածի վայրին առավել մոտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված ու լուծ չկրած մի երինջ.
Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
Արդ, վերցրե՛ք և մի նոր սա՛յլ պատրաստեք, և անդրանկածին երկու երինջ, առանց ձագերի։ Երինջները սայլի՛ն լծեք, իսկ հետևից եկող հորթերին գոմում փակե՛ք։