Ուշադրությամբ լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի, բայց չսովորեցի, ինչպես մատաղահասակ երինջ։ Դարձրո՛ւ ինձ, և ես կդառնամ, քանզի դու Տերը՝ իմ Աստվածն ես։
Բ ՕՐԵՆՔ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սպանվածի վայրին առավել մոտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված ու լուծ չկրած մի երինջ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ, |
Ուշադրությամբ լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի, բայց չսովորեցի, ինչպես մատաղահասակ երինջ։ Դարձրո՛ւ ինձ, և ես կդառնամ, քանզի դու Տերը՝ իմ Աստվածն ես։
Սա է այն կարգը, որ Տերը պատվիրեց Մովսեսին՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա՛, որ քեզ մոտ բերեն արատ չունեցող մի կարմիր երինջ, որ ոչ մի բիծ չունենա ու լծի տակ մտած չլինի։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատավորները և չափեն սպանվածի և նրա շուրջը գտնվող քաղաքների միջև ընկած տարածությունը։
այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժոտ մի ձորի մեջ, որտեղ ո՛չ վար է արված, ո՛չ սերմ ցանված, և այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։
Արդ, վերցրե՛ք և մի նոր սա՛յլ պատրաստեք, և անդրանկածին երկու երինջ, առանց ձագերի։ Երինջները սայլի՛ն լծեք, իսկ հետևից եկող հորթերին գոմում փակե՛ք։