Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 21:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

նա պարտավոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն և իր ունեցածի կրկնակի բաժինը նրան տալ, որովհետև նա է նրա անդրանիկ որդին, և անդրանկության իրավունքը նրան է պատկանում»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 21:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Ռուբե՛ն, իմ անդրանի՛կ, դու իմ զորությո՛ւն և սկի՛զբը իմ որդիների. խիստ եղար քո վարմունքի մեջ և հանդուգն։


Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։


Հայրը նրանց տվել էր բազում պարգևներ՝ արծաթ, ոսկի, զենքեր, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում, իսկ թագավորությունը հանձնել էր Հովրամին, քանի որ նա էր անդրանիկը։


Նրանց կուռքերին ծառայեցին, Որ գայթակղություն եղավ նրանց։


նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։


ու երբ վրա հասնի իր ունեցվածքը որդիներին ժառանգություն տալու օրը, ապա այդ մարդն իրավունք չունի անդրանիկի իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն.


Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.