Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։
Բ ՕՐԵՆՔ 20:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։ |
Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։
Իսկ նրա հետ եղողներն ասում էին. «Չպիտի ելնենք, քանի որ չենք կարող այդ ազգի դեմ գնալ, որովհետև մեզանից շատ ավելի հզոր են»։
Նրանք հասան Ողկույզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով հեղաշրջեցին Իսրայելի որդիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տերը տվել էր նրանց։
Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։
Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։
Երբ դպիրները վերջացնեն ժողովրդի հետ խոսելը, զորքի հրամանատարներ թող նշանակվեն՝ բանակն առաջնորդնելու համար։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։
Տերը նրան ասաց. «Խոսի՛ր ի լուր ժողովրդի և ասա՛. “Ով վախկոտ է, թող հետ դառնա”»։ Եվ գնացին Գաղաադ սարից. զորքից քսաներկու հազար հոգի հետ դարձան, և մնացին տասը հազար։