Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե երկար ժամանակ պաշարում ես մի քաղաք՝ այն գրավելու համար, կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. այլ կե՛ր դրանց պտղից, բայց մի՛ կտրիր. ծառը մի՞թե դաշտում գտնվող մարդ է, որ կարողանա քեզանից հեռանալով՝ պաշարվածներին միանալ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 20:19
11 Խաչաձեւ Հղումներ  

դուք ավերելու եք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր ընտիր քաղաքները, ջարդելու եք պտղատու ծառերը, խցանելու եք ջրի աղբյուրները և քարեր լցնելով՝ անպետք եք դարձնելու բարեբեր դաշտերը»։


կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։


Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։


Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։


որպեսզի ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստվածների համար, և դրանով դուք մեղանչեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև։


Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։


Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։