Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Բ ՕՐԵՆՔ 2:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ |
Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։
Իսրայելը սրով կոտորեց նրան, և տիրեցին նրա երկրին Առնովնից մինչև Հաբոկ, մինչև Ամովնի որդիների երկիրը, որովհետև Հազերը Ամովնի որդիների սահմանն էր։
այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք,
և եկաք մինչև այս վայրը։ Մեր դեմ պատերազմի ելան Եսեբոնի թագավոր Սեհովնը և Բասանի թագավոր Օվգը։ Հարվածեցինք նրանց
և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։
Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։
Հուդան ելավ, և Տերը քանանացիներին և փերեզացիներին հանձնեց նրա ձեռքը, և նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։
Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։