Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 2:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 2:30
14 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։


Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։


Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր նշաններն ու հրաշքներն արեցին եգիպտացիների երկրում՝ փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և չկամեցավ Իսրայելի որդիներին արձակել եգիպտացիների երկրից։


Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։


Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացել է, որ չարձակի ժողովրդին։


Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։


հատուցի՛ր նրանց ըստ իրենց սրտերի կարծրության,


Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։


Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա ողջ երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնի հետ»։


Եվ Տերն ինձ ասաց. “Ահա Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին ու նրա երկիրը հանձնում եմ քեզ։ Գրավի՛ր ու ժառանգի՛ր նրա երկիրը”։


Եվ Սեհովնը չկամեցավ, որ Իսրայելն անցնի իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակեց Յասսայում և պատերազմեց Իսրայելի դեմ։