Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։
Բ ՕՐԵՆՔ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Երբ Տերը՝ քո Աստվածը, կոտորի այն ազգերին, որոնց երկիրը տալու է քեզ, և երբ ժառանգես այն ու բնակվես նրանց քաղաքներում ու տներում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում, |
Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։
Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար ապաստան պիտի ծառայեն, որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, նա, ով ակամա սպանել է մեկին։
«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։
«Եթե Տերը՝ քո Աստվածը, քո առջևից ազգեր կոտորի, և դու մտնելու լինես նրանց երկիրը ժառանգելու, ժառանգես այն ու բնակվես նրանց երկրում,
«Եվ եթե մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ժառանգես այն ու բնակվես նրա մեջ և ասես՝ “Մենք էլ իշխան ունենանք, մեր շուրջը գտնվող մյուս ազգերի նման”,
«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,
ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս,
Տերը ձեզ տվեց այս երկիրը, որտեղ դուք չեք աշխատել, և բնակվում եք այն քաղաքներում, որ դուք չեք շինել, ուտում եք այն այգիներից և թզենիներից, որ դուք չեք տնկել”։