Բ ՕՐԵՆՔ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։ |
Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։
Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։
Յոթ օր ողջակեզնե՛ր մատուցեք Տիրոջը և յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Ողջակե՛զ մատուցեք Տիրոջը, որովհետև դա տոնի վերջին օրն է։ Այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։