Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ութերորդ օրը հանդիսավոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նավակատիքը յոթ օր տոնեցին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Անթանիմ, այսինքն՝ յոթերորդ ամսի տոնին։


Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։


Հավաքվածները միահամուռ առաջարկեցին յոթ օր ևս տոն անել. և յոթ օր ևս ուրախություն արեցին։


իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։


Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։


Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։


Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։


Յոթ օր ողջակեզնե՛ր մատուցեք Տիրոջը և յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Ողջակե՛զ մատուցեք Տիրոջը, որովհետև դա տոնի վերջին օրն է։ Այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։


Զոհասեղանի նավակատիքին, այն օրը, երբ օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջև։


Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ