Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Բ ՕՐԵՆՔ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ամեն յոթ տարին մեկ թողություն կանես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։ |
Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։
“Երբ վեց տարին լրանա, քո եբրայեցի եղբորը, որ քեզ կվաճառվի և վեց տարի քեզ համար կաշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։
Թողության օրենքը հետևյալն է. չեղյալ կհամարես այն ողջ պարտքը, որ քո ընկերը պարտք է քեզ. մի՛ պահանջիր քո ընկերոջից և քո եղբորից, որովհետև այդ թողությունը հանուն Տիրոջ՝ քո Աստծու է։
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։
Մովսեսն այդ օրը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթ տարին մեկ՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,