Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 “Երբ վեց տարին լրանա, քո եբրայեցի եղբորը, որ քեզ կվաճառվի և վեց տարի քեզ համար կաշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 "Յոթերորդ տարում ձեզնից ամեն մեկը թող արձակի իր եբրայեցի եղբորը, որ ծախվել է ձեզ և վեց տարի ծառայել. դուք նրան ձեր մոտից ազա՛տ արձակեք". բայց ձեր հայրերն ինձ չհնազանդվեցին և ականջ չդրեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:14
28 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառվի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան ազատ կարձակես քեզնից։


Սողոմոնը իսրայելացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազեն զինվորները, իր հեծյալները։


Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։


որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։


Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ արդարին վաճառեցին արծաթով և տնանկին՝ կոշիկների դիմաց,


Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։


Նրանցից վրե՞ժ լուծեմ, մարդո՛ւ որդի. իրենց հայրերի մեղքերի վկայությունը դի՛ր իրենց առաջ։


Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիներն իրենց մանկությունից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Բայց Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,- ասում է Տերը։-


սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։


Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։


Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։


Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։


Արդ, դուք ուզում եք Հուդայի և Երուսաղեմի մարդկանց ստրուկներ և ստրկուհիներ դարձնել։ Բայց չէ՞ որ ես ահա ձեզ հետ եմ որպես Տիրոջ՝ ձեր Աստծու վկա։


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


«Ամեն յոթ տարին մեկ թողություն կանես։


Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։


Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ