Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Բ ՕՐԵՆՔ 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև այն, թե ի՛նչ արեց ձեզ համար անապատում, մինչև որ եկաք այս վայրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը, |
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Նաև այն, թե Տերն ի՛նչ բերեց եգիպտացիների զորքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թե նրանց ինչպե՛ս ջրասույզ արեց Կարմիր ծովի մեջ, երբ սրանք հարձակվում էին մեր թիկունքից, և անհետացրեց նրանց հավիտյան։
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։