Բ ՕՐԵՆՔ 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնություն, եթե լսեք պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ, |
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։