Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
Բ ՕՐԵՆՔ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։ |
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,
Բոլոր նրանք, որ Հակոբի հետ մտան Եգիպտոս, որոնք ծնվել էին նրանից, չհաշված նրա որդիների կանանց, վաթսունվեց հոգի էին։
Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։
Նրանց որդիներին բազմացրիր երկնքի աստղերի չափ և բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր իրենց հայրերին, և ժառանգեցին այն։
Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։
Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։
Թող Տերը՝ մեր հայրերի Աստվածը, հազարապատիկ ավելացնի ձեզ և թող օրհնի ձեզ, ինչպես որ ասել է ձեզ։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։
Թեև երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու ասածը։
Ուստի մեկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը և անթիվ-անհամար ավազը ծովի ափին։