Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 1:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,


Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։


Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց մեկնել Օրենքը՝ ասելով.


«Կեդմովթի անապատից խաղաղության առաջարկով բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքա Սեհովնի մոտ և ասացի.


«Այդտեղից ուղղվեցինք դեպի Բասան։ Բասանի արքա Օվգը, ինքն ու իր ողջ ժողովուրդը պատերազմի ելան մեր դեմ Եդրայինում։


Նրանց կոտորեցինք այնպես, ինչպես Եսեբոնի արքա Սեհովնին։ Մեկ առ մեկ ոչնչացրինք բոլոր քաղաքները, ինչպես նաև նրանց կանանց ու մանուկներին։ Ոչ մեկը չազատվեց։


Նրանք ժառանգեցին նրանց երկիրը, ինչպես նաև Բասանի Օվգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացի երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում,