Բ ՕՐԵՆՔ 1:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բացի Հեփոնեի որդի Քաղեբից։ Նա պիտի տեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետև նա հնազանդ եղավ Տիրոջը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։ |
Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։
Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։
քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։