Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Բ Տիմոթեոսին 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ |
Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
Նա ինձ կփրկի իմ թշնամիներից և ինձ վրա հարձակվողներից ավելի վեր կդասի ինձ, անիրավ մարդուց կփրկի ինձ։
Թող ինձ վրա չխնդան թշնամիներս, Որոնք առանց պատճառի ատում էին ինձ, Թող վերջ գտնեն աչքերով արվող նրանց նշանները։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։
ծառայելով Տիրոջն ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին։
Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։
Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,
որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին,
Որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի։
Մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ ինչպես մասնակից ենք չարչարանքներին, այնպես էլ մասնակից ենք մխիթարությանը։
Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,