Բ Տիմոթեոսին 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ |
«Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։
Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։
Եվ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակավ։ Արդ, խնդրե՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։
Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։