Բ Պետրոս 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։ |
ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։
իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,
այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Տերը թող սաստի քեզ»։