Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնությունը, որն Աստված էր դրել նրա սրտում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։ |
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի նրա համար ընծաներ էր բերում՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։
Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։
Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին.
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար,
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։