Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկնքից՝ քո բնակության վայրից, լսի՛ր նրանց աղոթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո դեմ մեղանչած ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։ |
իրենց ամբողջ սրտով ու հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում և մեր հայրերին տված քո երկրի, քո ընտրած քաղաքի ու քո անվան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղոթեն,
Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
Նրանց հզոր փրկիչը, որի անունը Տեր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպեսզի վերացնի երկիրը և զայրանա Բաբելոնի բնակիչների վրա։