Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։ |
Եթե Իսրայելը՝ քո ժողովուրդը, քո դեմ մեղանչելու պատճառով թշնամիներից հալածվի, ապա դառնա ու քո անվանը փառք տա, աղոթքի կանգնի ու պաղատի քո առջև այս տան մեջ,
Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,
և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։
Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։