Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եթե նրանք մեղանչեն քո դեմ, և այդ պատճառով երկինքը փակվի, ու անձրև չգա, բայց այս տեղում քեզ աղոթք անեն, փառաբանեն քո անունը և դարձի գան իրենց մեղքերից, քանի որ խոնարհեցրիր նրանց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:26
20 Խաչաձեւ Հղումներ  

դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։


Եթե երկինքը փակեմ, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթե մահ առաքեմ իմ ժողովրդին,


Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։


Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։


Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։


Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց երեք տարի ու վեց ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։


Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։


Քո գլխի վրա երկինքը պղնձից կլինի, իսկ քո ոտքի տակի երկիրը՝ երկաթից։


Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ