դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե Իսրայելը՝ քո ժողովուրդը, քո դեմ մեղանչելու պատճառով թշնամիներից հալածվի, ապա դառնա ու քո անվանը փառք տա, աղոթքի կանգնի ու պաղատի քո առջև այս տան մեջ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվի իր թշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը, |
դու լսի՛ր երկնքից, քավի՛ր Իսրայելի՝ քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ նրանց ու նրանց հայրերին ես տվել։
Որով և ուրախացան ու պատվեցին քեզ արքայադուստրերը։ Թագուհին կանգնած է քո աջին՝ Զարդարված և պաճուճված ոսկեհուռ հանդերձներով։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
Եղբայրը պիտի լքի իր եղբորը, ինչպես ռազմի դաշտում, առանց որևէ մեկից հետապնդված լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։
Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։