Արդ, լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի խնդրանքը, ինչ էլ որ խնդրեն այս տեղում. լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու ողորմա՛ծ եղիր։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մի մարդ մեղանչի իր մերձավորի հանդեպ, ու նրանից պահանջեն, որ նա երդում տա, և նա գա կանգնի քո զոհասեղանի առջև՝ այս տան մեջ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը, |
Արդ, լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի խնդրանքը, ինչ էլ որ խնդրեն այս տեղում. լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու ողորմա՛ծ եղիր։
ապա դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրենին՝ նրա գլխին թափելով իր արածը, և արդարացրո՛ւ արդարին ու ամեն մեկին հատուցի՛ր ըստ իր արդարության չափի։
Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։
Նաև՝ «Ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել»։