Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց ես տուն շինեցի քո անունով՝ իբրև սրբություն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակվես հավիտյան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։ |
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Աստված ասաց ինձ. “Քո որդի Սողոմոնն է շինելու իմ տունն ու իմ գավիթը, քանի որ նրան եմ ընտրել, որ ինձ որդի լինի, և ես նրան հայր լինեմ։
Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։
Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
և Տիրոջ տուն տանի այն ոսկին ու արծաթը, որ թագավորն ու նրա խորհրդակաները կամովին նվիրել են Երուսաղեմում բնակվող Իսրայելի Աստծուն։
Նաև այն բոլոր հրեաները, որոնք պանդուխտ են Բաբելոնում՝ ժողովուրդ թե քահանաներ, որոնք արծաթ և ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն և տանեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը,
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։