Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զատիկից հետո այնտեղ գտնվող իսրայելացիները յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատրաստվեց ու կատարվեց, որպեսզի, ըստ Հովսիա արքայի հրամանի, տոնեն Զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրա։


Տերը եգիպտացիների երկրում Մովսեսին ու Ահարոնին ասաց.


Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։


Կպահես Բաղարջակերաց տոնը. Կանխոց ամսին, ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ Կանխոց ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։


Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։