Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիս արյունը՝ առնելով նրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։ |
Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։
Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։
Հովսիան կատարեց Տիրոջ՝ իր Աստծու զատիկը. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։
Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։
Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։
Քանի որ քահանաներն ու ղևտացիները սրբվեցին, և բոլորը սրբված էին, մորթեցին Տիրոջ զատիկը գերությունից բոլոր վերադարձածների, իրենց քահանա եղբայրների ու իրենց համար։
Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։