Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա զորքերի վրա հրամանատարներ նշանակեց, որոնք հավաքվեցին նրա մոտ՝ Ձորի դարպասի հրապարակում։ Նա սրտապնդեց նրանց՝ ասելով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. |
Եզեկիան գովասանքի խոսքեր ասաց բոլոր ղևտացիներին և մյուս իմաստուններին, որոնց ծանոթ էր Տիրոջ բարի հանճարը։ Յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը՝ փրկության զոհեր մատուցելով ու գոհաբանելով Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։
Ժողովուրդը ելավ ու բերեց, և յուրաքանչյուրն իր տանիքին, իր բակում, Աստծու տան բակում և քաղաքի հրապարակներում, մինչև Եփրեմի դարպասը տաղավարներ պատրաստեցին։
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։