Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրա դեսպաններին ցույց տվեց գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ յուղերը, զինանոցը և այն ամենը, ինչ կար իր գանձարանում։ Եզեկիան իր տանը և ամբողջ իշխանության մեջ տեղ չթողեց, որ ցույց չտար նրանց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար, |
Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրա դեսպաններին ցույց տվեց գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ յուղերը, զինանոցը և այն ամենը, ինչ կար իր գանձարանում։ Եզեկիան իր տանը և ամբողջ իշխանության մեջ տեղ չթողեց, որ ցույց չտար նրանց։
Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։
քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։
Նրա թագավորությունը բարգավաճեց նրա ձեռքում. ամբողջ Հուդան Հովսափատին ընծաներ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց։
Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։
Նա ցորենի, գինու և ձեթի բերքի համար շտեմարաններ կառուցել տվեց, ամեն տեսակ անասունների համար՝ ախոռներ, հոտերի համար՝ գոմեր։
Արքան ոսկին ու արծաթը հասարակ քարի պես դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրի փայտը՝ դաշտի մոլաթզենիների չափ առատ։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։