Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։ |
Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Երուսաղեմի Աստծու մասին նա այնպես խոսեց, ինչպես կխոսեր երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտված աստվածների մասին։
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։