Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սենեքերիմի պաշտոնյաները եբրայերեն բարձրաձայն դիմեցին Երուսաղեմի պարսպի վրա եղած ժողովրդին՝ նրանց վախեցնելու և ընկճելու համար, որպեսզի շուտափույթ գրավեն քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։ |
Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
Ռափսակը ոտքի ելավ և բարձր ձայնով հրեերեն կանչեց՝ ասելով. «Լսե՜ք Ասորեստանի մեծ արքայի թագավորական պատգամները։
Այլազգին ավելացրեց. «Ահավասիկ ես այսօր Իսրայելի զորքը խայտառակելու եմ։ Մի մա՛րդ տվեք, և ես ու նա երկուսով մենամարտենք»։
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։