Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 36:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ռափսակը ոտքի ելավ և բարձր ձայնով հրեերեն կանչեց՝ ասելով. «Լսե՜ք Ասորեստանի մեծ արքայի թագավորական պատգամները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 36:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Սենեքերիմի պաշտոնյաները եբրայերեն բարձրաձայն դիմեցին Երուսաղեմի պարսպի վրա եղած ժողովրդին՝ նրանց վախեցնելու և ընկճելու համար, որպեսզի շուտափույթ գրավեն քաղաքը։


Ապա Եղիակիմը, Սոմնասը և Հովաքն ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խոսի՛ր ասորերեն, որովհետև մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրեերեն մի՛ խոսիր. ինչո՞ւ ես այդպես խոսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրա են»։


Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե միայն ձեր տիրոջ մոտ կամ ձեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ խոսեմ այս բաները, և ո՞չ արդյոք այն մարդկանց մոտ, որոնք նստում են այդ պարսպի վրա, որպեսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը և չխմեն իրենց մեզը»։


Ռափսակը նրանց ասաց. «Գնացեք հայտնե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում Ասորեստանի մեծ արքան. “Ո՞ւմ վրա ես հույս դրել.


Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։


դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զորությունը։ Նա կգա հասնի ձեր բոլոր ձորերը և կճեմի ձեր պարիսպների վրայով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ