Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք չգիտե՞ք, թե ի՛նչ ենք արել ես և իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թե բոլոր այդ երկրների ազգերի աստվածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։ |
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Իմ հայրերի կոտորած այդ ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկը կարողացավ փրկել իր ժողովրդին իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ փրկել իմ ձեռքից։
Երուսաղեմի Աստծու մասին նա այնպես խոսեց, ինչպես կխոսեր երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտված աստվածների մասին։
իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես բնի վրա, և թռչնի լքված ձվերի պես բոլորին ձեռքս կառնեմ. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։ Այսպես ասաց Տերը.
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
և տեսնում եք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայի նահանգից այս Պողոսը, բազում ժողովրդի համոզելով, դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։