Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Այսպես է ասում Ասորեստանի արքա Սենեքերիմը. “Ո՞ւմ ապավինելով եք դուք նստել Երուսաղեմի ամրոցում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:10
4 Խաչաձեւ Հղումներ  

Ռափսակը նրանց ասաց. «Ասե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. “Ի՞նչ է քո հույսը, որին դու ապավինել ես։


Չէ՞ որ Եզեկիան ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահվան, սովի ու ծարավի՝ ասելով. “Տերը՝ ձեր Աստվածը, կփրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”։


Դրանից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը, մինչ իր ամբողջ զորքով Լաքիսում էր, իր պաշտոնյաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի արքա Եզեկիայի մոտ՝ ասելով.


Ռափսակը նրանց ասաց. «Գնացեք հայտնե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում Ասորեստանի մեծ արքան. “Ո՞ւմ վրա ես հույս դրել.