Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Դրանից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը, մինչ իր ամբողջ զորքով Լաքիսում էր, իր պաշտոնյաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի արքա Եզեկիայի մոտ՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլոր մարդկանց մոտ՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝


Ադովրայիմը, Լաքիսը, Ազեկան,


«Այսպես է ասում Ասորեստանի արքա Սենեքերիմը. “Ո՞ւմ ապավինելով եք դուք նստել Երուսաղեմի ամրոցում։


Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։


Ռափսակը, իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լեբնան, վերադարձավ ու հասավ Ասորեստանի արքայի մոտ։


Կառքերի շաչյուն և երիվարների դրնդյուն. Լաքիսի՛ բնակիչներ, նա է մեղքերի առաջնորդը Սիոնի դստեր, քանի որ քո մեջ գտնվեցին Իսրայելի ամբարշտությունները։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։


Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը,


Ղաքիսը, Բազկաթը, Ագղոնը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ