բացի երեք և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանցից, նաև բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր օրվա կարգի համաձայն մտնում էին Տիրոջ տունը՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի սպասավորություն կատարելու։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին կարգադրեց, որ տան քահանաների ու ղևտացիների բաժինը, որպեսզի կարողանան կատարել Տիրոջ տան սպասավորությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։ |
բացի երեք և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանցից, նաև բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր օրվա կարգի համաձայն մտնում էին Տիրոջ տունը՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի սպասավորություն կատարելու։
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։
Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։
Ղևիի զավակներից նրանք, որ քահանայություն են ստանում, ըստ Օրենքի՝ իրավունք ունեն տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեկուզ վերջիններս Աբրահամի զավակներ լինեն։