Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին կարգադրեց, որ տան քահանաների ու ղևտացիների բաժինը, որպեսզի կարողանան կատարել Տիրոջ տան սպասավորությունը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:4
12 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։


Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։


Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները, այսինքն՝ այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։


Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։


Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։


Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ