Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց առավոտյան և երեկոյան ողջակեզների, շաբաթ օրերի, ամսամուտների և Տիրոջ օրենքում նշված տոների ողջակեզների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։ |
Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,
Եվ Հովսիան սկսեց ժողովրդի որդիներին և ամենքին, որ այնտեղ էին գտնվում, խոյեր, գառներ և մատաղ այծերի նոխազներ տալ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թվով երեսուն հազար էին. նաև երեք հազար զվարակ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։
Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։