Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատրաստեցին և հավատարմությամբ այնտեղ բերեցին երախայրիքներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնենիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին իր փոխանորդն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։ |
Հեիելը, Ոզիասը, Նաթանը, Ասայելը, Հերիմովթը, Հովզաբադը, Ելիելը, Սամաքիան, Մաաթը, Բանեան ու նրա որդիներն օգնում էին Քոնենիային ու նրա եղբայր Սեմեիին, ինչպես հրամայել էր Եզեկիա արքան ու Տիրոջ տան ղեկավար Ազարիան։
Քաղաքի շուրջը բնակվող Ահարոնի որդիների՝ քահանաների համար յուրաքանչյուր քաղաքում անվանապես մարդիկ նշանակվեցին, որպեսզի բաժին տան քահանաների բոլոր արուներին ու ղևտացիների ցուցակի մեջ արձանագրված բոլոր մարդկանց։
Քոնենիան, Բանեան, Սամեան և նրա եղբայր Նաթանայելը, Ասաբիան, Հեիելը և Հովզաբադը՝ ղևտացիների իշխանները, զատկի համար ղևտացիներին տվեցին հինգ հազար խոյ և հինգ հարյուր զվարակ։
Իսկ քահանան՝ Ահարոնի ժառանգը, թող լինի տասանորդ հավաքող ղևտացիների հետ, և ղևտացիները թող մեր տասանորդից տասանորդ տան մեծ քահանային՝ մեր Աստծու տանը՝ Տիրոջ տաճարում գտնվող գանձատանը,