Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Քաղաքի շուրջը բնակվող Ահարոնի որդիների՝ քահանաների համար յուրաքանչյուր քաղաքում անվանապես մարդիկ նշանակվեցին, որպեսզի բաժին տան քահանաների բոլոր արուներին ու ղևտացիների ցուցակի մեջ արձանագրված բոլոր մարդկանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Կահաթի տոհմից սերված Ահարոնի որդիների բնակավայրերն իրենց գյուղերում ու իրենց սահմաններում, որովհետև դրանք էին նրանց բաժին ընկել։


Բենիամինի ցեղից տվեցին Գաբեեն՝ իր արվարձաններով, Գաղեմեթը՝ իր արվարձաններով, Ղաբեեն՝ իր արվարձաններով, Անաթովթը՝ իր արվարձաններով, Անքովսը՝ իր արվարձաններով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիվը տասնչորս էր։


Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։


Մարդահամարի մեջ արձանագրված էին նաև նրանց տղաներն ու աղջիկները՝ ամբողջ բազմությամբ, քանի որ սրանք հավատարմորեն սրբագործեցին սրբարանը։


Իսկ ղևտացիների քաղաքների տները, որոնք գտնվում են նրանց ժառանգական քաղաքներում, կարող են միշտ հետ գնվել ղևտացիների կողմից։


Ղևտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնվում, վաճառքի ենթակա չեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ