Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիան ասաց. «Ուրիշ շտեմարաններ և՛ս պատրաստեք Տիրոջ տանը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։ |
Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։
Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։
և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։
Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։