Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով ու Սեփարուիմից բերված մաքուր ոսկով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։ |
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Մեծ սրահը երեսապատեց մայրու փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմավենիներ ու շղթայաձև զարդեր։
տունը, պատերը, դռները, ձեղունն ու դրանդիները պատեց ոսկով, իսկ պատերին քերովբեներ քանդակեց։