Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագավորության ու Տիրոջ հանդեպ իր անհավատարմության ժամանակ, պատրաստել ենք և մաքրել. ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջև են»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:19
5 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջևից, ու դրեց նոր զոհասեղանից հյուսիս։


Աքազ արքան կոտրեց խարիսխների կապերը, փոխադրեց լվացարանները, ձուլածո ավազանն իջեցրեց իր տակ գտնվող տասներկու պղնձե ցուլերից ու դրեց քարե պատվանդանի վրա։


Աքազը հեռացրեց Տիրոջ տան սպասքը, կտոր-կտոր արեց դրանք, Տիրոջ տան դռները փակեց և իր համար զոհասեղաններ շինեց Երուսաղեմի ամեն մի անկյունում։


Նրանք մտան Եզեկիա արքայի մոտ և ասացին. «Սրբեցինք Տիրոջ տան մեջ եղած ամեն ինչ՝ ողջակեզների զոհասեղանն ու նրա սպասքը, Առաջավորության հացի սեղանն ու նրա սպասքը։


Եզեկիա արքան առավոտ կանուխ վեր կացավ և հավաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։