Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:15
6 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,


Եմանի տոհմից՝ Հեիելը և Սեմեին, Իդիթունի տոհմից՝ Սամիան և Օզիելը։


Նա ասաց նրանց. «Լսե՛ք, ղևտացինե՛ր, այսուհետև սրբվե՛ք ու սրբե՛ք Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու տունը և պղծությունները դո՛ւրս հանեք սրբարաններից։


Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),


և հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։